Քվեի համար Տիգրան Ավինյանը դատարանի որոշմանը դեմ է գնացել: Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հարց ուղղելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված թեկնածու Կարեն Թումանյանին:
«Գյուլբենկյան-Հրաչյա քոչար խաչմերուկում մի շինության ապամոնտաժման հետ կապված քաղաքացին դիմել է դատարան: Կա առաջին ատյանի և վերաքննիչ քաղաքացիական դատարանների որոշում, որ քաղաքապետարանը ձեռնպահ մնա: Բայց քանի որ քարոզարշավ էր և Ավինյանին քվե էր պետք՝ կարմիր բերետավորներով, դատարանի որոշմանը հակառակ, ապամոնտաժել է նշյալ շինությունը»,- նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը