Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի սահմանադրության և այլ փաստաթղթերի փոփոխության դեպքում կարելի է հասնել խաղաղության։ Հիմա հասկացա՞ք, որ ՀՀ սահմանադրությունը փոխելը, նոր սահմանադրություն ունենալը ոչ թե Նիկոլ Փաշինյանի , այլ Իլհամ Ալիևի նախաձեռնությունն է, Նիկոլը այն փորձում է դա ներկայացնել որպես իր նախաձեռնություն։ Հետո բռնապետ Իլհամը խաղաղության պայմանագրի դիմաց կառաջարկի փոխել ՀՀ գերբը, օրհներգը, Հայաստան պետության անունը, հետո՝ քրիստոնեական կրոնը, հետո էլ՝ ինչ խելքին փչի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը