23 01 2024

Ադրբեջանը դժգոհել է ականապատ քարտեզներից, չի բացառվում, որ նորը փոխանցենք. Արարատ Միրզոյան



ՀՀ արտաքին գործերի նախարարն ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց, որ այս պահին աշխատանքներ են տարվում վերականգնելու նոր տեղեկություններ հնարավոր ականապատ տարածքների մասին։

Միրզոյանը հիշեցրեց, որ հայկական կողմը Ադրբեջանին 2 անգամ հանձնել է ականապատ դաշտերի տարածքների քարտեզները։ Բայց շարունակաբար ադրբեջանական կողմից լսում էինք դժգոհություններ, որ այդ քարտեզներն այնքան էլ արդյունավետ ու ճշգրիտ չեն արտացոլում ականների տեղակայումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ