11 01 2024

Մեզ համար ընդունելի չէ այն, ինչ Հայաստանի ինքնիշխանության խախտման պատճառ կդառնա. Իրանի դեսպան



Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, և այն, ինչ պատճառ կդառնա, որ Հայաստանի ինքնիշխանությունը խախտվի, մենք դրա հետ համաձայն չենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին:

Հարցին, թե ստացվում է, որ Դուք համաձայն չեք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ դեսպանը կրկնեց իր խոսքը.

«Այն, ինչ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության խախտում կլինի և ինչպես նաև տարածքային ամբողջականության խախտում, մեզ համար ընդունելի չէ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ