Ռուսաստանն ու Հայաստանն անցնող տարում շարունակել են ավելացնել երկկողմ համագործակցության առկա ներուժը։ Այս մասին հայտարարել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ամանորյա շնորհավորական ուղերձում։
«Երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգացել և ընդլայնվել են: Ռուսաստանը մնացել է հանրապետության հիմնական առևտրային գործընկերը և ներդրողը հայկական տնտեսության մեջ: Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների ոլորտում խորացել է համագործակցությունը: Հաջողությամբ առաջ է ընթացել կոոպերացիան Եվրասիական տնտեսական միության ձևաչափով»,– գրել է նա։
«Այսօր՝ աշխարհակառուցվածքի պատմական փոփոխությունների ժամանակաշրջանում, ռուս և հայ ժողովուրդների միջև դարավոր, իրական եղբայրական կապերը պահանջված են ավելի, քան երբևէ»,-շեշտել է դեսպանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը