Այսօր «Հայաստան» խմբակցության գործընկերներ Լևոն Քոչարյանի, Աղվան Վարդանյանի, Ագնեսա Խամոյանի, Աննա Գրիգորյանի, Էլինար Վարդանյանի, Քրիստինե Վարդանյանի և Արման Ղազարյանի հետ այցելել էինք Գեղարքունիքի մարզ` Գեղամասար, Կութ և Սոթք համայնքներում հանդիպել հայրենակիցներին, լսել նրանց մտահոգությունները, պատասխանել հարցերին:
Բազմաթիվ սոցիալական և տնտեսական հարցերի շարքում մեր հայրենակիցներին ամենից շատ մտահոգող հարցն առկա անվտանգային ճգնաժամն էր, որին Գեղարքունիքի բնակիչներն բախվել են պարտությունից, «ձյունոտ սարերի համար չպայքարելու» իշխանության կործանարար քաղաքականության, հետևանքով:
Քաղաքացիների հետ զրույցում ներկայացրեցինք իրական խաղաղության համար անհրաժեշտ նախապայմանները, երկրի անվտանգության ապահովման, բանակի հզորացման հարցերում մեր այլընտրանքային մոտեցումները, արձանագրեցինք բարձրաձայնված խնդիրները` դրանց լուծումներ տալու նպատակով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը