Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գալիք գարնանը (2024 ապրիլ) կլրանա վեց տարին՝ ինչ Նիկոլը Հայաստանի վարչապետն է: Այս 6 տարում Հայաստանն ունեցել է միայն կորուստներ: Սրանով հանդերձ չի ձևավորվել ինդդիմադիր որևէ ուժ, որ կկարողանար նույնիսկ այսքան կորուստներից հետո (և սպասվելիք նոր կորուստներին ընդառաջ) միավորել հանրությանը և առաջնորդեր նրան դժվարին այս ժամանակներում: Ավելին, ընդդիմադիր դաշտը պառակտված և քայքայված է ավելին, քան երբևէ: 2018-ի համեմատ (երբ ոմանք ասում էին, «ոնց բերել ենք այնպես էլ կհանենք») Նիկոլն ունի բացարձակատիրություն և այս որակներով ընդդիմադիր դիրքավորված խմբերն (ներառյալ կուսակցություններ) անհնար է, որ կարողանան նրան հեռացնել իշխանությունից: Բացարձակատիրությունը հանաք բան չէ: Ինքս կարծել եմ, որ 2020 նոյեմբերից հետո նա երկար չի մնա՝ գերագնահատելով հակադրվողների կարողությունները, և թերագնահատելով նրանց ցանկությունը համագործակցելու Նիկոլի հետ (սխալվել եմ): Այո, համագործակցելու ցանկությունը, սխալ չեք կարդում: Շատերը սպասում են նոր ընտրությունների՝ չհասկանալով որ. ա) առկա պետական կառավարման համակարգով իշխանափոխություն ընտրություններով անհնար է, բ) առկա պառլամենտական համակարգով Նիկոլը կարող է վերընտրվել բազմիցս և ցմահ կառավարել: Իսկ ցմահը վերաբերելի է ինչպես իրեն, այնպես էլ Հայաստանին: Սա հուսահատության մասին չէ, սա փաստերի արձանագրու
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը