Մամուլի ասուլիսով է հանդես գալիս կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը, ում ոստիկանությունը անօրինական ձերբակալել էր։
Նախապես տարածած հայտարարության մեջ փորձագետը գրել էր․
«Ինձ անհիմն մեղադրանքով ձերբակալելը (իբր թե ապօրինի զենք ունենալու կասկածը) այս իշխանության քաղաքական բռնաճնշման արար է, որով փորձ են անում ինձ ահաբեկել և լռեցնել: Խուզարկություններով (մեքենա և բնակարան) ինձ մոտ որևէ ապօրինի զենք կամ այլ առարկա չի հայտնաբերվել:
Հաշվի առնելով բազմաթիվ հայ երիտասարդների ապօրինի ձերբակալությունները և նրանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումները՝ խնդրում եմ վաղն առավոտյան կազմակերպել մամլո ասուլիս, որի ժամանակ կներկայացնեմ երեք ուղերձ՝ ուղղված Ոստիկանությանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանին և Հայաստանի երիտասարդներին»:
Նշենք, որ տասնյակ երտասարդների էին նման կասկածանքով ձերբակալել, չնայած որ խուզարկության ժամանակ որևէ ապօրինի զենք չէր հայտնաբերվել։
Մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը