«Խաղաղության պայմանագիրը» հենց նրա մասին է, որ ռևանշներ չեն լինելու, եթե պետք է ռևանշ լինի, ապա էլ ի՞նչ խաղաղության պայմանագիր։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը։
«Եթե ուզում ենք, որ ՀՀ-ն ամրապնդվի, այստեղ տևական ժամանակ անկախություն և պետականություն լինի, ապա այդ ճանապարհը ուղիղ անցնում է հարևանների հետ երկխոսության միջոցով և «Խաղաղության պայմանագիրը որքան իրենց է անհրաժեշտ, այնքան էլ մեզ է անահրաժեշտ։ Շատ տրամաբանական է, որ ռևանշ չի լինելու»,-ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը