Օգոստոսի 22-ին կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ արհեստական սերմնավորում իրականացնելիս պետք է հաշվի առնել խոշոր եղջերավոր կենդանիների ցեղերի ընտրությունը: Լավագույն տարբերակը կլինեն ջերսեյ, ՖԼԱԳՄԱՆ ցեղերը:
Yerkir.am-ին չի հաջողվել գտնել գյուղատնտեսական որևէ գրականություն կամ աղբյուր, որտեղ հնարավոր կլիներ ընթերցել կովերի ՖԼԱԳՄԱՆ ցեղի մասին:
Նախարարը հավանաբար նկատի է ունեցել ֆլեկվի ցեղը:
Դե, եթե իր շեֆը իրեն համեմատում է Քրիստոսի հետ և հայտարարում, որ մեռնում ու նորից հարություն է առնում, ապա ի՞նչ մի դժվար բան է Քրիստոս֊վարչապետի նախարարի համար կովերի նոր ցեղատեսակի անուն հորինել և դրանով «կերակրել» հասարակությանը։
Գևորգ Պապոյանի խոսքը կարող եք լսել 29:50 րոպեյից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը