16 08 2024

Պապոյանի կողմից իրեն հայրենակիցներով շրջապատելը դեռ ոչ մի օգուտ չի տվել երկրի էկոնոմիկային. «Հրապարակ»

Պապոյանի կողմից իրեն հայրենակիցներով շրջապատելը դեռ ոչ մի օգուտ չի տվել երկրի էկոնոմիկային. «Հրապարակ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ընթացիկ տարվա սկզբին, ֆրանսիական հեղափոխության առաջնորդ Դանտոնի բնորոշմամբ՝ «հեղափոխությունը խժռեց իր զավակ» Վահան Քերոբյանին, ում փոխարինած Գևորգ Պապոյանը աչքի է ընկնում հայրենակիցներին (թալինցիներին) առանձնակի կերպով գնահատելու կամ վստահելու հատկությամբ։

Պապոյանը իր հետ նախարարություն է բերել երկու անձի` Արագածոտնում ծնված, փոխնախարար Սևակ Միքայելյանին և Տաթևիկ Սարգսյանին։ Ավելորդ է ասել, որ սույն ընկերները հեղափոխությունից հետո ձեռք են բերել տարատեսակ շարժական և անշարժ գույքեր` (Սևակ Միքայելյանը՝ բնակարան, ավտոտնակ, ավտոմեքենա, Տաթևիկ Սարգսյանը՝ ավտոմեքենա) ապացուցելով իրենց առաջնորդի այն համոզմունքը, որ «Ապագա կա՛»։

Իսկ Պապոյանի կողմից իրեն հայրենակիցներով շրջապատելը դեռ ոչ մի օգուտ չի տվել երկրի էկոնոմիկային»:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ