06 12 2023

Հավանաբար, այդ զոհը խաղաղության դարաշրջանի ցուցիչ էր հա՞. Արթուր Խաչատրյան



« «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2024 թ. Բյուջեի նախագծին»,- ԱԺ իր ելույթում հայտարարեց խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հատկանշելով ոլորտային մի շարք խնդիրներ: Նրա խոսքով՝ ընդամենը վերջին ամսվա կտրվածքով,   հոկտեմբերին,  սննդամթերքը թանկացավ , տնտեսական ակտիվություը նվազեց, պարտքը աճեց… Անդրադառնալով  պաշտպանության ոլորտին ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանը կխուսափի զոհերից, եթե պաշտպանական կարողականությունն ավելի մեծացվի:

 «Հայաստանը ճեպընթաց գնացքով խաղաղության խաչմերուկից գնում է դեպի խաղաղության դարաշրջան, բայց մենք երկու օր առաջ ունեցանք զոհ: Խաղաղության դարաշրջան ու զոհ: ՊՆ ծախսերը ՀՆԱ-ի համեմատ նվազում են, հավանաբար, այդ զոհը խաղաղության դարաշրջանի ցուցիչ էր հա՞: Պարզ չէ՞, որ մենք կխուսափենք զոհերից, եթե մեր պաշտպանական կարողականությունն ավելի մեծացնենք», -ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ