«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն իր ելույթում անդրադարձել է Ալավերդի համայնքի ավագանու ընտրությանը՝ նշելով. «ՔՊ-ն ամեն ինչ արեց , որ Ալավերդու ավագանին վերջին ավելի քան 3 ամսում նիստեր չգումարի»:
«Ավելի հեշտ է զոռբայությամբ և անօրինականությամբ խլել իշխանությունը, հենց այսօրվա ՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու օրակարգի նիստը նույնպես կայացավ օրենքի խախտումով . ինչո՞ւ գնալ նոր ընտրությունների, եթե կան այլ դաշտերից իրենց գիրկը թռածներ դրա լավագույն փորձը ՔՊ-ն ունի… Թռածների հաշվին ձեր գործն առաջ եք տանում, դրանից լավ փչանալ պարո՛ն Կոնջորյան: ՔՊ խմբակցության ղեկավարը «Լուսավորից» եկած, ՔՊ վարչության փոխնախագահը «Բարգավաճից» եկած, ՔՊ վարչության մյուս փոխնախագահը ՀՀԿ-ից եկած»,-ասաց Արմենուհի Կյուրեղյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը