05 12 2023

Հեռացումը միակ լուծումն է. Արծվիկ Մինասյան



«Ակնհայտ է, որ Ալեն Սիմոնյանը և Բաբկեն Թունյանը ծանոթ չեն նախագծին, Բակեն  Թունյանը հիմնավորումների մասով ծանոթ չէ, իսկ Ալեն Սիմոնյանը ծանոթ չէ նաև հանցակազմի մասին և այն սուբյեկտների մասին, ովքեր պետք է ենթարկվեին պատասխանատվության…

Մենք այսօր գործ ունենք մի քաղաքական մի մեծամասնության հետ,  որն արհամարում է  իր իսկ տված խոստումը,  էդ իշխանությունից լավ բան սպասել չի կարելի,  հեռացումը միակ լուծումն է»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց  «Հայաստան » խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:  

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ, որը մշակել և շրջանառության մեջ էր դրել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը` համաձայնեցված ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հետ։ Այն վերաբերում էր «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցին: Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումների նախագիծ, որի համաձայն` հատուկ նորմով քրեորեն պատժելի արարքներ են որակվում ՀՀ անունից Աչցախի Հանրապետությունը որևէ այլ պետության կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը:

Հանձնաժողովի ՔՊ-ական 7 պատգամավորի դեմ ձայներով «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության  օրենսդրական նախաձեռնությունը չընդգրկվեց ԱԺ նիստի օրակարգ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ