04 12 2023

Տիկին Դավոյան, տպավորություն է, որ ընդհանուր պետությունը հենց նոր տեսաք. Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականին



«Տիկին Դավոյան, տպավորություն է, որ ընդհանուր պետությունը հենց նոր տեսաք … Ես հիմա բացահայտում եմ Ձեզ և բոլորիս, որ իրականում մանիպուլյացիայով զբաղվում է իշխանությունը. ինչո՞ւ, որովհետև շատ պարզ բան կա՝ դուք ստացել եք իշխանություն, երբ սեղանի վրա դրված էին բանակցային փաթեթներ։ Այդ ընթացքում ինչ քննարկումներ, որ տեղի են ունեցել, որևէ մեկը հողի վրա չի ունեցել  որևէ արդյունք։

Դուք Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին վերագրում եք ինչ-որ բաներ, հետո էլ հելնում եք  տարբեր ժամկետներ եք հայտարարում, մեկն ասում է՝ Արցախը տրվել էր 1991-ին, մեկը՝ 1996-ին, մյուսը՝ 2003-ին, 2016-ին։ 2018 թվականից այս կողմ ոչ մի բան չկա՞։ Բա լավ, որ այդպես է, դուք գալիս էիք իշխանության, որ ի՞նչը պաշտպանեիք։

Ինչո՞ւ ենք մենք այսօր ինքնախարազանմամբ զբաղված, եթե ձեր համոզմունքն է, ինչպես գրել եք ձեր նախընտրական ծրագրում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը, ասեք, ճանապարհը ո՞րն է։ Լավ, «Հայաքվեն» դնենք մի կողմ, ճանապարհը ո՞րն է, եթե ասում եք՝ չկա այդպիսի ճանապարհ, ուրեմն բարի եղեք, հրաժարական տվեք, հեռացեք, թող նոր ընտրություն լինի, ժողովուրդն էլ ընտրի նոր մարդ»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում կամակերպված  քննարկմանը , ի պատասխան ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանի հասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, ով ներկայացնում էր «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը։

Մանրամասն՝ տեսանյութում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ