04 12 2023

Իշխող ուժը կա՛մ պետք է փոխի իր նախընտարկան ծրագրերում առկա դրույթները, կա՛մ պետք է հրաժարական տա. Արծվիկ Մինասյան



« Այս նախաձեռնության  արժևորումը նրանում է, որ ազգային կարևորագույն հարցերին է վերաբերում։ Այն է՝ Արցախի ինքնորոշման իրավունքի անվերապահ ճանաչումը և դրա դեմ ուղղված որևէ գործողություն դատապարտելի համարելը, քրեորեն պատժելի արարք որակելը և Հայոց ցեղասպանության դեմ իրականացվող գործողությունները քրեականացնելը»,- ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայատրարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ներկայացնելով «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը։

«Սա կարևոր գործիք է այն քաղաքական ուժերի հանդեպ վերահսկողություն իրականացնելու, որոնք նախընտրական ծրագրերում և իրենց հայտարարություններում ամրագրել են նորմեր, որոնք անհրաժեշտ է նաև քաղաքացիների կողմից ընթացիկ վերահսկողություն իրականացնելու առումով»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ եթե քաղաքական ուժերն իրենց նախընտարկան ծրագրում հայտարարում են, բայց իրականում այն չեն իրականացնում, ապա ստացվում է, որ խաբում են քաղաքացիներին։

«Միջազգային ասպարեզում էլ ընկալվում է, որ ԱԺ մտած քաղաքական ուժերը ժողովրդին մի բան են խոստանում, բայց գալիս են իշխանության, կամ՝ Աժ և  իրականացնում են լրիվ հակառակը»,- հայտարարեց Մինասյանը։

Նրա խոսքով՝ իշխանության գլուխ կանգնած քաղաքական ուժը կա՛մ պետք է փոխի իր նախընտրական ծրագրերում առկա դրույթները, կա՛մ պետք է հրաժարական տա։

Մնարամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ