04 12 2023

Երևանն ու Մոսկվան կքննարկեն Հայաստանում ռուսական հեռուստաալիքների գործունեությունը

Երևանն ու Մոսկվան կքննարկեն Հայաստանում ռուսական հեռուստաալիքների գործունեությունը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պաշտոնապես դիմել է ռուսական կողմին՝ նախաձեռնելով խորհրդակցություններ երկու երկրների իրավասու գերատեսչությունների միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի շուրջ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ ռուսական կողմն ընդունել է հրավերը և դեկտեմբերի կեսերին նախատեսված են խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտի Միջպետական համաձայնագրի 4-րդ և 5-րդ կետերի խախտումների հարցով, համաձայնագրով ձեռք բերված պարտավորությունների իրականացման շուրջ։

«Հայկական կողմը պատրաստակամ է հետևողական քայլեր իրականացնել` հիշյալ Համաձայնագրով ստանձնած պարտավորությունների պահպանման, ինչպես նաև խախտումների բացառման նպատակով»,-շեշտեց Ավետ Պողոսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ