02 12 2023

ՏԻՄ-երում ոչ իշխանական թեկնածուների նկատմամբ ապօրինությունները վերահաստատում են մեր գնահատականները. Իշխան Սաղաթելյան

ՏԻՄ-երում ոչ իշխանական թեկնածուների նկատմամբ ապօրինությունները վերահաստատում են մեր գնահատականները. Իշխան Սաղաթելյան

«2 տարի առաջ մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո արձանագրել ենք, որ օրվա իշխանությունը որևէ պարագայում պատրաստ չէ հաշվի նստել ժողովրդի կամարտահայտության հետ», - նշում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Նախորդած շրջանում Բերդ, Գորիս, Թալին, Վանաձոր, Ախուրյան, Անի և այլ համայանքների՝ ժողովրդի կողմից ընտրված համայքապետերի, իսկ այս օրերին Ալավերդի համայնքում ոչ իշխանական թեկնածուի նկատամամբ իրականացվող ապօրինությունները միայն վերահաստատում են հնչեցված գնահատականները։

Նման գործողություններով օրվա իշխանությունը միայն ապացուցում է, որ ինքը որևէ կապ չունի ժողովրդավարության, քաղաքացու ընտրելու և ընտրվելու, ազատ ընտրություններ կազմակերպելու հետ։

Ինչպես մյուս բոլոր դեպքերում, այս դեպքում ևս, ժոողվրդավարություն ասավածը նրանց համար ընդամենը պոպոլիստական կարգախոս է։

Հուսով եմ` Հայաստանում «ժողովրդավարության առաջընթացով» ոգևորված ուժերն այս փաստերից շատ չեն տխրի և կշարունակեն ջայլամի քաղաքականությունը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ