Ոստիկանների հետ առերեսման ժամանակ ես հասկացա, որ ոստիկանների մեջ սեմանել են, որ վրչապետը իշխանությունն է, ինչ անում են վարչապետին պաշտպանելու համար, դա անում են օրենքի սահմաններում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ 2022 թ․ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը, զոհված զինծառայողների ծնողները «Եռաբլուր»-ում փակել էին Նիկոլ Փաշինյանի ճանապարհը, որոնք ուժով բերման էին ենթարկվել ոստիկանների կողմից։ Ավելի քան մեկ տարվա քննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն այդ ոստիկանների գործողություններում հանցակազմ չի գտել, և ՀՀ դատախազությունը որոշել է քրեական հետապնդում չհարուցել նրանց նկատմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը