Մանկավարժ «Trésors d’Arménie» հայկական ասոցիացիայի ուսումնական մասի տնօրեն Անժելա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պապ թագավոր և նիկոլ փաշինյան
Ծիծաղելի է գրել նույն տողում և կողք կողքի, բայց, ինչևէ, անդրադառնանք։
ՀՀ վարչապետը ասաց․«Եթե պատմությունը գրի նույն ձեռքը, ինչ գրել է Պապ թագավորի մասին, պարզ է` ես կլինեմ հերթական նեռը, դավաճանը, հողատուն, ինչ ուզեք, իսկ եթե կգրի մեկ ուրիշ ձեռք, որի համար առանցքային արժեքը ՀՀ-ն է, կասի` մարդ էր, որ ուզում էր և բոլոր ջանքերը գործադրեց, որ ՀՀ-ն լինի ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական պետություն.
Պատասխան՝ Հայոց պատմության և ոչ մի դասագրքում Պապ թագավորը ներկայացված չէ որպես նեռ, դավաճան, կամ առավել ևս հողատու, ճիշտ հակառակը՝ նշված է, որ նա խելամիտ ու հաստատակամ երիտասարդ թագավոր էր։ Օտար պատմիչներից Ամմիանոսը Պապին բնութագրում է որպես եռանդուն, խիզախ և խելոք՝ խելամիտ իշխողի։ Ահա, թե ինչ է արել Պապ թագավորը, այն էլ շատ համառոտ՝
---------------------------------------------------------------------
Պապ թագավորի մասին արժանահավատ հիշատակումները կատարել է Փավստոս Բուզանդը իր «Հայոց պատմություն երկում։
‼️Ֆրանսիացի հայագետ Անտուան-Ժան Սեն-Մարտենը, գերմանացի գիտնական Ալֆրեդ Գուտշմիդը և ուրիշներ Բուզանդի երկը գնահատել են որպես կարևոր պատմագիտական աղբյուր։
Երկը ունեցել է բազմաթիվ թարգմանություններ՝
‼️1730 թ. «Բիւզանդարան պատմութիւն» վերնագրով հրատարակվել է Կ.Պոլսում,
‼️ Ֆրանսերեն լույս է տեսել Մմկրտիչ Էմինի թարգմանությամբ՝ 1867թ.,
‼️ գերմաներեն՝ Մ.Լաուերի թարգմանությամբ՝ 1879թ.։
Հետաքրքիր է, սմբատ հովհաննիսյանը նշվածների աշխատություններն էլ է միֆ անվանում, թե ոչ։
Իսկ ինչ է արել ՀՀ վարչապետ նիկոլ փաշինյանը իր կառավարման ժամանակ՝
Վերը թվարկածից ո՞ր մեկում է երևում, որ վարչապետի համար առանցքային արժեքը ՀՀ-ն է, ո՞ր մեկում է երևում, որ նա ուզում էր և բոլոր ջանքերը գործադրեց, որ ՀՀ-ն լինի ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական պետություն։ Ավերելով վերացնում են, ոչ թե կառուցում։
Հիմա ինչ ձեռք էլ նիկոլ վարչապետի մասին ինչ էլ գրի,
չի կարող ասել, որ Պապի պես նիկոլ փաշինյանը զարկ տվեց սերունդների աճին, ճիշտ հակառակը, նա զոհեր տվեց գիտակցաբար և մեծացրեց Եռաբլուրը։
չի կարող ասել, որ նիկոլ փաշինյանը Պապ թագավորի պես վերականգնեց իր պետության սահմանները, ճիշտ հակառակը, նա իր երկրի սուվերեն տարածքում ու ռազմաստրատեգիական վայրերում տեղ տվեց թշնամուն,
չի կարող ասել, որ նիկոլ փաշինյանը Պապ թագավորի պես ձեռնարկեց Հայաստանի երկրամասերի միավորման գործը, ճիշտ հակառակը,նիկոլ փաշինյանը հայտարարեց, որ ինքը չգիտի, թե որն է թշնամուն զիջելու կարմիր գիծը,
չի կարող ասել, որ խստացրեց զինվորական ծառայությունը, ճիշտ հակառակը՝ գումարի դիմաց այսօր կարող են չծառայել։
--------------------------------------------------------------
Ուստի մնում է մեկ բան վարչապետ փաշինյանին՝ բուծել սմբատ հովհաննիսյանի պես պատմագետների, ովքեր կհեղինակեն դասագիրք՝ իբրև թե գրված այսպես կոչված նոր մետեցումներից և ԿԳՄՍ նախարարի ասած՝ ուռա հայրենասիրությունից ազատելով, այսինքն՝
զարգացնել սովորողների վերլուծական ունակությունները, քննադատական մտածողությունը, նպաստել անձնական դիրքորոշման ձևավորմանը,
վեր հանել պատմական ճշմարտությունը, քանի որ, ըստ նրա, մինչ ինքը եղած հայ պատմագիտական միտքը միայն առասպելների և միֆերի արտահայտություն է, կեղծ է,
դասագիրքը ազատել գաղափարական և կուսակցական կրիչ լինելու հանգամանքից,
դասագրքերից հանել հերոսի և դավաճանի գաղափարը, քանի որ պատմական երևույթները և իրադարձությունները պիտի հասկանալ զուտ որպես ծրագրեր և մոդելներ, այլ ոչ թե այդ ժամանակ գործող անձին կոչել հերոս կամ դավաճան։
ԱԿՆՀԱՅՏ Է ԿԱՊԸ վարչապետի խոսքի և սմբատ հովհաննիսյանի՝ հերոս և դավաճան գաղափարը հանելու միջև։
⚠Պարզ է, թե ինչու ԿԳՄՍ նախարարը ԱԺ ամբիոնից մատ թափ տվեց և ասաց՝ համակերպվեք, ծնողները չպիտի որոշեն դասագրքի բովանդակությունը։
⚠Պարզ է, թե ինչու բազմիցս նույն հաղորդավարի մոտ հյուր կանչվեց գրքի հեղինակը, բայց ոչ գոնե 1 հակառակ հայացքի պատմագետ։
⚠ Պարզ է, թե ինչու են ատամներով պահում պատմագիտական հանրույթի կողմից ակադեմիական, գիտական տասնյակ սխալներ, խեղաթյուրումներ արձանագրած այս դասագիրքը։
Իսկ ինչու՝
‼️քանի որ դասագիրքը հեղինակի նշած մոտեցումների առումով կատարյալ ՍՈՒՏ է։
‼️քանի որ հեղինակ սմբատ հովհաննիսյանը ոչ ավել, ոչ պակաս իր իսկ քննադատած պետական ու կուսակցական գաղափարի ու պատվերի կրիչ է։
‼️քանի որ գլոբալիզմ ախտը, որը շատ շռայլ է գրանտ տալու տեսանկյունից, դրա դիմաց քեզնից ուզում է քո պատմական ինքնությունը, հետո այն ջնջելով՝ ջնջում է նաև քեզ։
‼️քանի որ դասագիրքը պարզապես ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ Է՝ պատմության էջերում նիկոլին դավաճան չհիշելու, այլ զուտ իր պատկերացրած ձևով այդ ժամանակ երկրի կառավարումը իրականացնող և երկրի առջև ծառացած խնդիրները ուղղակի այդ ձևով լուծող մեկը։
Հ,Գ,
?Հերոսի և դավաճանի առումով կարդացեք սմբատ հովհաննիսյանի հեղինակած Հայոց պատմություն 7-րդ դասարանի նոր դասագրքի էջ 118, որտեղ գրված է՝
Արշակ 2-րդին հաջորդած երիտասարդ Պապ արքան (70-74) գահ է բարձրանում շատ ծանր պայմաններում։ Պատերազմական գործողությունների արդյունքում ավերվել էին հայոց քաղաքային կենտրոնները՝ Արտաշատը, Երվանդաշատը, Տիգրանակերտը, Դվինը, Վաղարշապատը, Վանը և այլն։
Չկա բացատրություն, հարցադրում՝ արդյոք միայն պատերազմական գործողություններն էին պատճառը, որ մեծաթիվ հայկական քաղաքներ ավերվել էին, թե այլ նպաստավոր գործոններ կային։ Հին դասագրքերում նշված է, որ պարսիկները կարողացան անարգել ներթափանցել Հայաստան և լայնամասշտաբ ավերիչ գործողություններ կատարել, քանի որ այդ հարցում նրանց օգնեցին հայ իշխաններ Վահան Մամիկոնյանն ու Մերուժան Արծրունին, ում էլ անվանում են ԴԱՎԱՃԱՆ։ Այսինքն՝ սովորողը հասկանում է, որ երկրում կատարվող իրադարձությունները հենց էնպես չեն զարգանում, այ թե ինչու հենց այս կերպ զարգացան, ոչ թե մեկ այլ ձևով, պատճառն այն էր, որ դրա հիմքում կային այս կամ այն անձանց հենց այս կամ այն քայլերը՝ դրական կամ բացասական։ Եթե քայլերի արդյունքում թշնամին ավելի է խորանում ու ավերում քո երկիրը, ուրեմն այդ հարցում նրա հետ դաշնակցողին ասում են ԴԱՎԱՃԱՆ, իսկ եթե այդ քայլերի արդյունքում թշնամին նահանջում է ու հրաժարվում պայքարելու մտքից, այդ քայլերը գործողին ասում են՝ ՀԵՐՈՍ, քանի որ նա իր ազգի համար առանցքային ու կարևոր դրական բան է արել։
Իսկ քանի որ նիկոլ փաշինյանը իր ազգի ու երկրի համար գովելի ոչինչ չի արել, ուստի նրան մնում է մեկ բան, ոչ թե պայքարել թշնամու դեմ, այլ պայքարել հերոս անվան դեմ, ջնջել այդ հասկացությունը, քանի որ եթե չլինի հերոսը, չի լինի նաև հակառակը՝ դավաճանը։ Կլինեն պարզապես սմբատ հովհաննիսյանի ասած պատմական մոդելները և անձինք։
?Նիկոլ փաշինյանին մնաց նաև պայքարել Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևի դեմ, ով նիկոլին ասել է ՀԱՅ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆ․ «Մենք հարգում ենք հայ ժողովրդին, ում հետ ունենք բազմադարյա բարեկամական հարաբերություններ, բայց մեզ չի հետաքրքրում Լեռնային Ղարաբաղը ծանր վիճակում թողած Հայաստանի վարչապետի կարծիքը, որը դավաճանել է սեփական ժողովրդին, հիմնականում՝ ազգությամբ հայերին, ովքեր օգնություն էին սպասում Հայաստանից: Փաշինյանը համարձակություն չունեցավ ճանաչելու Արցախի անկախությունը, նման քաղաքական գործիչների կարծիքը մեզ չի հետաքրքրում»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Գագլոևը։
Այսքան բան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը