Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը, ով գտնվում է կալանքի տակ, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ցավով պետք է նշեմ, որ կա մեկ բան, որը չի հաջողվել իրականացնել Հայաստանի ոչ մի իշխանությանը։ Այո՜, կա մեկ ընդհանուր գիծ, որն ավելի մեծ թափ է առնում այսօր․Իշխանությունները այդպես էլ չկարողացան սերմացնել սերունդների մեջ հայ ժողովրդի պատմությունը․ Չէ որ հենց պատմություն իմանալն է օգնում խուսափել սխալները կրկնելուց, չէ որ հենց պատմության իմացությունն է մարդու մեջ արթնացնում հայրենիքի հանդեպ սերը, չէ որ միայն պատմություն իմացողը կարող է գնահատել Արցախյան հաղթանակը և ի վերջո, չէ որ միայն պատմություն իմացողն է գնահատում այն , ինչ ունի այսօր։Արդյունքում ունենք այն, ինչ ունենք՝ Պապ Թագավորին ֆետիշացնող ղեկավար, նորագույն պատմությունը վերաշարադրելուն ուղղված փորձեր և այլն։Մեկ գիծ․ որը մենք որպես ազգ կարողացել ենք պահել, դա մեր հավատքն է, մեր կրոնը, մեր եկեղեցին։
Սակայն ցավով արձանագրում ենք, որ այսպես կոչված նորերը ուզում են այս առարկան էլ հանել դպրոցներից՝ միացնելով Հայ ժողովրդի պատմությանը։Չէ՛, մենք ընկել ենք մեր հետևից․ ոչնչացնել ամեն ինչ , ահա սա է մեր խորհրդանիշը։ Քիչ է վերջին տարիներին աղանդավորները զգալի ակտիվացել են, հիմա էլ անում ենք մի բան, որն էլ ավելի է թուլացնելու մեր եկեղեցին։
Եվ վերջում.Live-ի փոխարեն պատմություն սովորի, որ Պապ թագավորին էլ օրինակ չբերես»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը