22 11 2023

Մեզ համար կարևոր է, որ լուծվեն խնդիրները, որոնց բախվում են բռնի տեղահանվածները. ՀՀ-ում ՌԴ դեսպան



Ռուսաստանի Դաշնությունը Հայաստան է ուղարկել 40 տոննա մարդասիրական օգնություն՝ նախատեսված Արցախից բռնի տեղահանվածների համար:

Օգնությունը կազմակերպվել է Ռուսաստանի նախագահի հանձնարարությամբ և Ռուսաստանի Դաշնության կառավարության անունից։ Այն ներառում է՝ սնունդ, վերմակներ, շարժական էլեկտրակայան:

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 40 տոննա մարդասիրական բեռը ներառում է այն, ինչ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց անհրաժեշտ է Հայաստանում հաստատվելու համար:

«ՀՀ կառավարության նախանշած ցանկից ելնելով ենք ձևավորվել այդ մարդասիրական օգնությունը», -ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ