20 11 2023

Էրդողանը կոչ է արել Հայաստանին որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ

Էրդողանը կոչ է արել Հայաստանին որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Հայաստանին որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։

«Եվս մեկ անգամ ես կոչ եմ անում Հայաստանին բռնել մեր ադրբեջանցի եղբայրների կողմից իրենց մեկնած բարեկամության ձեռքը»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է Թուրքիայի ղեկավարը ժողովրդին ուղղված ուղերձում իր գլխավորած կառավարության նիստից հետո, որի հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։

Ըստ Էրդողանի, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը «նոր դարաշրջան բացեց տարածաշրջանում», սակայն Արևմուտքում որոշ ուժեր չեն ցանկանում համակերպվել դրա հետ։

Նրա խոսքով՝ Հայաստանի ժողովուրդը և նրա ղեկավարությունը պետք է խաղաղության և համագործակցության մեջ փնտրեն անվտանգություն, այլ ոչ թե «տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու»:

«Արևմտյան երկրների կողմից ուղարկված ոչ մի զենք և զինամթերք չի կարող ապահովել կայուն խաղաղության և անվտանգության միջավայր»,-ասել է Էրդողանը` չնշելով  պետությունների անունները։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը գրեթե ամենամսյա պարբերականությամբ համատեղ զորավարժություններ են անցկացնում՝ հիմնականում ՀՀ-ի սահմանների հարևանությամբ: Ադրբեջանական բանակը ինտենսիվորեն համալրվում է սպառազինությամբ, այդ թվում նաև թուրքական արտադրության: ՀՀ զինված ուժերն այս ժամանակաշրջանում ձեռք են բերում բացառապես պաշտպանական նշանակության զենքե

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ