«Հայաստանը ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների բախումների կիզակետում է այս պահին«,-ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Դրանում, ըստ նրա, իր գործուն ազդեցությունն ունի հայաստանյան իշխանությունը։
Աբրահամյանի խոսքով՝ այն երկրները, որոնք խնդիր ունեն ՀՀ իշխանության հետ, չպետք է վարեն այնպիսի քաղաքականություն, որի հետևանքով տուժի հայ ժողովուրդը։
«Ունեք խնդիրներ Հայաստանի իշխանության հետ, ձեր խնդիրները լուծեք նրանց հետ, հայ ժողովուրդը չպետք է դառնա ձեր խնդիրների զոհն ու չպետք է դրա ծանր հետևանքները զգա»,- ասաց նա։
Պատգամավորի դիտարկմամբ՝ այն ուղղությունը, որը վերցրել է Հայաստանի իշխանությունը, բերել, հասցրել է այն իրավիճակին, երբ ՀՀ-ն տարբեր կենտրոնների համար դիտարկվում է որպես «պալիգոն»։
«Դրա հետևանքով անընդհատ ունենք լայնամասշտաբ գործողություններ, Հայաստանն անընդհատ ենթարկվում է տարբեր ագրեսիաների, Արցախը մի քանի անգամ ագրեսիաների ենթարկվեց, որի ծանր ու ողբերգական հետևանքը արձանագրվեց սեպտեմբերին»,- ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը