«Մերժելի է այդ մոտեցումը, ավելին՝ սա շարունակությունն է այն ազգակործան քաղաքականության, որ գործող իշխանությունն իրականացնում է»,- խորհրդարաական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների պահպանումը կամ զարգացումը սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը։
«Ոչ թե 101 հազար և ավելի, այլ պետք է խոսենք 150 հազար և ավելի արցախցիների մասին, որովհետև, փաստացի, Արցախն ամբողջությամբ հայաթափված է, հետևաբար, այս թվերը կարևոր են, որպեսզի միջազգային հանրությանը ճիշտ պատկեր փոխանցվի:
Ակնհայտ և միանշանակ է, որ պետական մի շարք ինստիտուտներ, առաջին հերթին ժողովրդի սուբյեկտայնությունը մատնանշող և նրա ներկայացուցչական բարձրագույն մարմինն ու այն ներկայացնող ԱԺ նախագահը, արտաքին քաղաքականությունը ներկայացնող գերատեսչությունը, բազմաթիվ այլ պետական հաստատություններ Արցախի Հանրապետության , իհարկե, պետք է գործեն, այս մարմինները պետք է կարողանան իրենց հավաքական, անհատական բազմաթիվ հարցեր, խնդիրներ հավուր պատշաճի ներկայացնեն»,- ասաց խմբակցության քարտուղարը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը