Alphanews.am-ը գրում է.
Ռուս-բելառուսական փորձագիտական ակումբի փորձագետ Ալեքսեյ Ձերմանտը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունն այն մասին, որ ՀԱՊԿ երկրները պետք է «իրար վրա հույդ դնեն», և ինքնիշխանության պահպանման համար այլ այլընտրանք չկա:
Փորձագետի կարծիքով՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ցանկացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասկացնել, որ պետք չէ խզել կապերը ավանդական ինտեգրացիոն միավորումների, դաշնակիցների հետ:
«Արևմտյան քաղաքական գործիչների, արևմտյան կառույցների հետ շփումների ակնհայտ ուժեղացման ֆոնին Լուկաշենկոն ցանկանում է Փաշինյանին հասկացնել, որ պետք չէ խզել կապերը ավանդական ինտեգրացիոն միավորումների, դաշնակիցների հետ, որովհետև դժվար թե Արևմուտքը կարողանա ապահովել անվտանգության այն երաշխիքները, որոնք կարող են տրամադրել նախևառաջ Ռուսաստանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մյուս մասնակիցները՝ անհրաժեշտության դեպքում։
Տեսանելի է ինտեգրացիոն միավորումներից որոշակի նահանջի գիծը, որի մեջ մտնում են նաև Բելառուսը։
Լուկաշենկոն կոչ է անում բանականությանը չխզել հարաբերությունները։ Որքանով ես կարող եմ դատել Բելառուսի առաջնորդի դիրքորոշումը, նա հասկանում է և փորձում է փոխանցել այն միտքը, որ Արևմուտքը սկզբունքորեն շահագրգռված չէ տարածաշրջանի, այդ թվում՝ Անդրկովկասի կայունությամբ, և դժվար թե արժե նրա վրա խաղադրույք կատարել անվտանգության ապահովման առումով։ Մենք բոլորս հասկանում ենք, որ արևմտյան կառույցների շահն ավելի շատ քաոս ու խառնաշփոթ մտցնելն է և հերթական խնդիրը Ռուսաստանի, Իրանի համար ստեղծելը։ Եվ դրա հետ կապված՝ նման մերձեցումը դժվար թե օգուտ տա Հայաստանին», — եզրափակել է Ձերմանտը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը