ԱԺ-ում քննարկվում է 2024 թվականի բյուջեի նախագիծը: Իր ելույթում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կետ առ կետ անդրադարձավ կառավարության ուղերձին: «Հասկանում ես, որ իրականում կառավարության ուղերձը հետևյալն է՝ «ժողովուրդ, մենք բյուջեն մեծացրել ենք, փորձելու ենք բոլոր ծրարգրերն իրականացնել, ջհանդամին թե չեն կրակելու, ջհանդամին թե չեք մեռնելու, գոնե կուշտ կմեռնեք», սա ուղերձ չէ, մահախոսական է»:
«Էստեղ խոսվեց հրաշք մի երկրի մասին, որտեղ մարդիկ երջանկությունից պետք է պարեն , մինչդեռ ունենք 150 հազարից ավել բռնագաղթած հայրենակիցներ, որոնց պաշտպանության համար իշխանությունը չի համարակվում խոսել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը