15 11 2023

Վրաստանը չի մասնակցել «3+3» ձևաչափին և չի էլ մասնակցելու ապագայում. Վրաստանի ԱԳ նախարար

Վրաստանը չի մասնակցել «3+3» ձևաչափին և չի էլ մասնակցելու ապագայում. Վրաստանի ԱԳ նախարար

«Երկու բարեկամ և եղբայր ժողովուրդների հետ միասին Վրաստանի հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումն է»,- հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին վրացական հեռուսաեթերում:

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են բացեիբաց խոսել խաղաղության անհրաժեշտության, խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին, և նրանց նարատիվն ամբողջությամբ կենտրոնացած է խաղաղության վրա։

Խոսելով տարածաշրջանային «3+3» հարթակի մասին՝ դիվանագետն ասել է.«Վրաստանը միանշանակ դիրքորոշում ունի «3+3» ձևաչափի վերաբերյալ, երկիրը չի մասնակցել այս ձևաչափին, չի մասնակցում և չի էլ մասնակցելու ապագայում»։

Վրացի պաշտոնյան մեկնաբանել է՝  Վրաստանի տարածքով դեպի Հայաստան  ֆրանսիական զրահատեխնիկայի մատակարարմանը:

«Վրաստանը երկու երկրին էլ հնարավորություն է տալիս հավասար պայմաններում օգտվել մեր երկրի տարանցիկ գործառույթից: Ուզում եմ ընդգծել, որ սա հավասար մրցակցային դաշտում է։ Ցանկացած երկիր իրավունք ունի ունենալ պաշտպանական ուժ, իսկ երբ խոսքը վերաբերում է սովորական տեխնիկայի կամ միջազգային պայմանագրերով թույլատրված զինատեսակների, ցանկացած երկիր իրավունք ունի ձեռք բերել այն։ Վրաստանի դիրքորոշումն այն է, որ երկու երկրին էլ հնարավորություն ընձեռվի հավասար պայմաններում օգտվել տարանցիկ գործառույթից, որն ունի մեր երկիրը։ Ըստ այդմ, սա է մեր պատասխանն այս հարցի վերաբերյալ, և այդ հարցում անհարկի ակնարկներն անտեղի են»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ