«44-օրյա պատերազմի ժամանակ մենք ականատես եղանք սարսափելի մի երևույթի, որը կոչվում էր պասիվ պաշտպանություն։ Հենց պասիվ պաշտպանության պատճառով էր, որ մենք ունեցանք այսպիսի արդյունք։ Հերիք չէ, որ մենք թիկունքում ունենք թշնամի և մինչև հիմա մեր զինանոցի բանալիները գտնվում են թշնամու ձեռքում։ Դժվար է վարել պատերազմ, երբ թշնամին գտնվում է և՛ դիմացդ, և՛ թիկունքում։ Պասիվ պաշտպանության պատճառով է, որ իշխանությունը շարունակում է մնալ աթոռներին»,-այս մասին ասաց ազատամարտիկ Արշակ Զաքարյանը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից հրավիրված համատեղ հանրային քննարկման ժամանակ ։
«Սրանք եկան, առաջինը՝ Երկրապահը քանդեցին․ մենք այսօր չունենք աշխարհազոր դրա մասին պետք է մտածել։ Պետք է անցնել պասիվ պաշտպանությունից հարձակման»,-ասաց Արշակ Զաքարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը