ՀՀԿ ուսանողական և երիտասարդական կառույցները կազմակերպել են լուռ երթ Սուրբ Աննա կաթողիկե եկեղեցու մոտից
«Մեր պայքարելու հնարավորութունը վերականգնվելու է այն պահին, երբ իշխանազավթը էստեղից վռնդվի, մեկը, ով ծախեց մեր Հայրենիքը, մեկը, ով թույլ չի տալիս որպեսզի Երևանում լսեն, խոսեն, տեսնեն էն իրականությունը, որ ինքն է ստեղծել, դավադրության ու դավաճանության մասին է խոսքը, ա՛յ էդ մարդու չքվելով Հայաստանի վերականգնման, հայ ժողովրդի հաղթանակների վերագտնման գործընթացն անխուսափելի է լինելու. իրենք շատ լավ գիտեն, որ ցավից հետո գալիս է միաբանումը, կորցրածը հետ բերելու ցանկությունը, դրա համար չենք թողնում մի օր սգանք Արցախի կորուստը… Իշխանազավթը ինչքան երկար մնա և օկուպացված պահի ամբողջ երկիրը , իրավական գնահատականը շեշտակի է լինելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը