08 11 2023

ՔՊ-ականի խոսքով՝ ՀՀ-ում Արցախի ինստիտուտների գոյությունը կտորպեդահարի խաղաղության գործընթացքը



Հայաստանում Արցախի պետական ինստիտուտներ չկան, եւ բնականաբար, դրանց պահպանման համար միջոցներ չեն կարող հատկացվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը:

«Մենք չպետք է այնպիսի բաներ անենք, որոնք առիթ կտան մյուս կողմին սադրանքներ իրականացնել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ եւ տորպեդահարել խաղաղության գործընթացը: Պետությունը հենց նրա համար է, որ իր բոլոր ռիսկերը, մարտահրավերները, հնարավորությունները ճիշտ հաշվարկի եւ չանի քայլեր, որոնց հետեւանքով Հայաստանը կունենա կորուստներ: Սա անթույլատրելի է»,-ասաց նա:

Պապոյանը անդրադարձավ նաև դիտարկմանը, թե որքանով է հավանական, որ բեռնափոխադրումների համար Ադրբեջանի տարածքը փոխարինի «Վերին Լարսին»:

«Այս պահին Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումը իրատեսական չեմ համարում, բայց խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ համարում հիմնական բեռնափոխադրումները։»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ