ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին, դատարանն ընդունել է վարույթ: Այս մասին գրած է datalex.am-ում։
Հայցադիմումը վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին է: Դատարանը սույն որոշումն ընդունել է նոյեմբերի 3-ին։
Հայցադիմումը դատարան է մուտքագրվել հոկտեմբերի 26-ին, նախագահող դատավորին հանձնվել՝ հոկտեմբերի 31-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը