Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․
«Ստեփանակերտում Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներն ինչ-որ շքերթ են կազմակերպելու։
Իրականում դրանից մեր խնդիրը չի փոխվում՝ պատրաստվել կրկին ազատագրելու Արցախը թշնամական բռնազավթումից։ Որքան շուտ կհասկանանք և արագ կձևակերպենք այդ խնդիրն ու դրա լուծմանը հասնելու ծրագիրը և ճանապարհային քարտեզը, այնքան շուտ մեր բանակը կրկին զորահանդեսով կանցնի Ստեփանակերտով։
Իսկ մինչ այդ, թշնամին էլի է ստիպելու մեզ «վայելել» մեր համազգային ամոթը, եթե իհարկե ոմանց մոտ դեռ մնացել է ամաչելու շատ մարդկային հատկանիշը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը