ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը զեկուցող ՄԻՊ Անահիտ Մանասյանին հարցրեց քաղբանտարկյալների մասին։
Նա նշեց, որ քաղբանտարկյալներից մեկի՝ հանրության շրջանում հայտնի Տաթև Արցախի ինքնազգացողությունը բանտում վատացել է և, չնայած առողջական խնդիրներին, նա ապօրինաբար կալանքի տակ է։
Տեղից հարցին արձագանքեց ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը։
«Մեր ոստիկանությունը կշարունակի իրեն նույն կերպ պահել այն լկտիների հետ, ովքեր մեր քաղաքացիների ավտոմեքենաներն են ջարդում։ Այո, այդ լպիրշներին և լկտիներին պետք է տապալել գետնին։ Ամոթ ձեզ դուք նրանց շահերի պաշտպանն եք»:
Դրանից հետո պատգամավորների միջև լեզվակռիվ ծավալվեց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը