01 11 2023

Եղեգնաձորում բացվեց ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայանը

Եղեգնաձորում բացվեց ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայանը

Եղեգնաձորում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելության կենտրոնակայանի բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառման մեկնարկին հնչեցին Հայաստանի և Եվրոպական Միության օրհներգերը, որից հետո Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ազդարարեց կենտրոնակայանի բացումը։վերնագիր՝ Եղեգնաձորում բացվեց ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայանը

Արդեն արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը նշեց, որ այս պահին առաքելության կազմում կան ԵՄ 23 անդամ երկրների ներկայացուցիչներ, սակայն կա հնարավորություն, որ բլոր 27 անդամները ունենան ներկայացուցիչներ: Նա նկատեց, որ ԵՄ առաքելությանը միացել է Կանադան և որ ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարեվերջ։

Հարցին, թե այս պահին ի՞նչ վիճակ է սահմանին, Ռիտերը պատասխանեց․ «Այս պահին իրավիճակը խաղաղ է, լարվածություն չկա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ