Տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ մասնագիտական քննարկումների երրորդ առցանց նիստը։ Այս մասին նշված է Կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում։
Ինչպես նշված է հաղորդագրությունում, Հայաստանից, Արցախից և Սփյուռքից պատմագետների, իրաւագետների և քաղաքագեների խումբը երրորդ նիստով քննարկել է Արցախի հարցի ուղղությամբ աշխարհաքաղաքական շատ արագ ընթացող իրադարձությունների հավանական հետևանքները։
«Առնչված թեմաներ էին Արցախի նախագահի կատարած վերջին հայտարարությունները, Զանգեզուրի միջանցքի ծրագրի մասին հայտարարություններով ակնարկող փոփոխությունները, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերաբերյալ համաձայնված սկզբունքները, գաղափարախոսության ու քաղաքականության համատեղումն ու տարանջատումը և այս բոլորի առումով Սփյուռքի դերակատարությունը։
Վեհափառ Հայրապետը հաստատել է, որ այս բոլորի լոյսի տակ անհրաժեշտ է համահայկական օրակարգի մշակումը և Հայաստան-Արցախ-Սփյուռք այսօր չգործող եռամիասնության հենասյուների միջև համակարգման ստեղծման համար նոր ռազմավարության մշակումը։
Առաջիկա առցանց նիստը, որ տեղի պիտի ունենա Կիրակի, 5 Նոյեմերի երեկոյան, իբրև օրակարգի կետեր նկատի պիտի ունենալ Վեհափառ Հայրապետին հիշյալ ընգծումները։
Նորին Ս. Օծությունը հաստատել է մասնագիտական այս հարթակի հանդիպումները հերթականորեն գումարելու անհրաժեշտությունը՝ հայտնելով, որ առաջիկա ամսում կնախատեսվի Անթիլիասի Մայրավանքում գումարել այս ձևաչափով առկա երկօրյա նիստեր։
Հիշենք, որ մասնագիտական հարթակի մասնակիցներն են պրոֆ. Աշոտ Մելքոնյանը, պրոֆ. Ռուբեն Սաֆրաստյանը, դոկտ. Արմեն Մարուքյանը, պրոֆ. Վահրամ Բալայանը, դոկտ. Վիգեն Չթըրյանը, Խաչիկ Տեր Ղուկասյանը, դոկտ. Սիմոն Փայասլյանը, դոկտ. Վահրամ Շամմասյանը, դոկտ. Նորա Պայրագտարյանը, Շահան Գանտահարյանը և քարտուղար Ահարոն Շխրտըմյանը»,- նշված է հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը