Իսրայելի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ կոնսորցիումը, որի մեջ մտնում են ադրբեջանական պետական SOCAR ընկերությունը, բրիտանական BP-ն և երկու իսրայելական ընկերություններ, հաղթել է իսրայելական օֆշորային շելֆում երկրաբանական հետախուզման մրցույթում։ SOCAR-ը կլինի գլխավոր կապալառուն, և սա կլինի այս ընկերության առաջին հետախուզական նախագիծը Իսրայելում: Այս մասին հայտնում է Globes գործակալությունը:
Հիշեցնենք, որ դեռ հուլիսին British Petrolium-ը և Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը մասնակցել էին Իսրայելի բնական գազի հետախուզման լիցենզավորման փուլին:
Արևելյան Միջերկրական ծովում գտնվող գազով հարուստ օֆշորային ավազանը՝ Եգիպտոսը, Իսրայելը, Կիպրոսը և Լիբանանը, գրավել է աշխարհի խոշորագույն էներգետիկ ընկերություններին վերջին տարիներին, հատկապես, երբ Եվրոպան փորձում է ապահովել գազի մատակարարումները՝ փոխարինելու ռուսական գազին Ուկրաինայի պատերազմի պատճառով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը