Բրյուսելը վճռական է տրամադրված շարունակելու իր միջնորդությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Մենք քննարկել ենք իրավիճակը Հարավային Կովկասում։ Մենք վճռական ենք տրամադրված առաջ տանել ԵՄ միջնորդական ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման հասնելու համար՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա»,- հայտարարել է ԵԽ նախագահը։
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը