Տեր Զարեհ Աշուրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելիներ երեկ հովվական այցի շրջանաներում Արցախից բռնի տեղահանվածների ժամանակավոր հավաքատեղիներում հայտնաբերեցինք անհայտ ծագումով կրոնական բովանդակությամբ գրականություն՝ նախատեսված մանուկների համար:
Պարզվում է, որ կրոնական կազմակերպություններն և աղանդները փորձում են ստեղծված իրավիճակում իրենց պիղծ և ազգակործան քարոզչությամբ շեղել արցախցի մեր եղբայներին և քույրերին, և առավել վտանգավոր է, որ փոքրիկներին են փորձում ներգրավել իրենց աղանդավորական խմբերի մեջ, խաբելով ծնողներին, իբրև թե եկեղեցի են ներկայացնում:
Հրավիրում ենք պատկան մարմինների ուշադրությունը վերոնշյալ խնդրի վերաբերյալ, և զգուշացնում ենք բոլոր նրանց, ովքեր հանցավոր անգործություն կդրսևորեն...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը