19 10 2019

Ահա «թավշյա Հայաստանը»

Ահա «թավշյա Հայաստանը»

Թավշյա Հայաստանը այն երկիրն է, որտեղ ծննդատանը նորածին է կորում կամ բժիշկը նորածին է գողանում և այդ փաստը առողջապահության նախարարին չի հուզում, իսկ վարչապետին չի հետաքրքրում։ Թավշյա Հայաստանն այն երկիրն է, որտեղ օրինապահ, արժանապատիվ դատավորը հետապնդվում է ու ռեպրեսիաների թիրախ է, վարչապետի դռան տակ վնգստացող դատավորն օժտված է Սահմանադրական դատարանի անբեկանելի որոշումը չկատարելու մենաշնորհով ու անձեռնմխելիությամբ, ամեն օր ժողովրդի անունից սահմանադրական ու քրեական հանցագործություններ կատարող վարչապետի անձիշխանությունը բաժանված է ժողովրդից ու զուրկ է հակակշիռներից։ Թավշյա Հայաստանն այն երկիրն է, որտեղ սեռական փոքրամասնությունները պատին են ծեփում ոստիկաններին, աղանդավորներն ու լուսանցքայինները հալածում են Հայ Առաքելական եկեղեցու հայրապետին ու հովվապետերին, թուրք-օտարի վարձած ահաբեկիչները վարչապետի պահապան-ոստիկաններն են և իր անձի պաշտամունքը հաստատելու համար պետական բյուջեից խրախուսում է կարդալ-գրել կարողացող ծայրահեղականներին։ Թավշյա Հայաստանն այն երկիրն է, որտեղ բոլորը կարդացել են «Չարի վերջը» առակը, բայց իրենց «կկու» չեն համարում, կարծում են` թե բոլորի վրա «կեղտ բռնելու» և ապօրինի «նստեցնելու» հերթն իրենց չի հասնելու։ Թավշյա Հայաստանն այն երկիրն է, որտեղ բոլորը հիշում ու դատապարտում են 37 թվի ստալինյան ռեպրեսիաները, բայց ոմանք նախընտրում են մատնագրեր մատակարարել մերօրյա Ստալինին ու մոռացել են Եժովի, Բերիայի, Մուղդուսու ու նմանների սերունդների խարանը։ Թավշյա Հայաստանն այն երկիրն է, որտեղ մոռացության են մատնում ազգային հերոսներին, հաշվեհարդար են տեսնում ու կալանում ազատամարտի հերոսներին և հերոսացնում են դասալիքներին, վախկոտներին, ստախոսներին, թուրք-օտարի կամակատար ահաբեկիչներին։ Թավշյա Հայաստանն այն երկիրն է, որտեղ վարչապետը պառակտում է ժողովրդին ու քանդում է պետությունը` նրանց տանելով ո՛չ դեպի խոստացած «երջանիկ ապագա», այլ խավար-ցուրտ 90-ականների անցյալ ու հանցավոր-պարտվողական 1996։ Թավշյա Հայաստանն այն երկիրն է, որի վարչապետը ժողովրդին բաժանել է արտոնյալ սպիտակների ու հալածյալ սևերի, նախընտրում է ոչ թե կառուցել ու արարել` որ հետո հիանա իր արածով, այլ ավերել, բանտարկել ու սպանել․ որ հետո դառնա աշխարհի անհայտ անկյունում թաքնված Վանո։ Թավշյա Հայաստանն այն երկիրն է, որտեղ չլվացվող ու չսափրվող վարորդները դիմապակուն «դուխով» գրություն են ծեփում` որպես խախտում անելու ինդուլգենցիա, թավշյա պատգամավորի ապրանքը ծախող փողոցային թափառական մանրավաճառները «դուխով» գլխարկ են կրում` որպես հարկերից ազատված լինելու վկայական, իսկ վարչապետը նրանց համարում է իր քաղաքացիական հենարանը` որովհետև ուրիշը չունի։ Թավշյա Հայաստանն այն միակ երկիրն է, որտեղ վարչապետը չունի քաղաքական ծրագիր ու նպատակ, և պատվիրատուն է տալիս օրվա անելիքների պլանը։ Որտեղ Սորոսը չունի իր սեփական ընդդիմությունը և շանս էլ չունի` ֆինանսավորել ընդդիմությանը` որովհետև բոլոր սորոսականները իշխանավոր են։ Թավշյա Հայաստանն այն երկիրն է, որտեղ օտար-փոքրամասնային մշակույթ կրող ռուսախոս-ռուսատյաց նախարարի ցանկությամբ` կրթությունը, գիտությունը, մշակույթը, սպորտը նույն երևույթն են, բուհերում հայոց լեզու, հայոց պատմություն, հայ գրականություն ուսումնասիրելն անհրաժեշտություն չէ։ Թավշյա Հայաստանն այն երկիրն է, որտեղ պատանի արդարադատության նախարարը սորոսական հարթակից նախարարական աթոռ իր թռիչքը միանգամայն արդար է համարում: Թավշյա Հայաստանն այն երկիրն է, որտեղ մեծամասնության համբերատար պասիվության հետևանքով ակտիվ փոքրամասնությունը մեծամասնություն է ու ընտրում է այն վարչապետին, ով ամեն ինչ անում է՝ արտագաղթը զանգվածային շարժման վերածելու, ցուցանիշերն ու տեմպը բազմապատկելու, հնարավորություններն ընդլայնելու համար, իսկ վարչապետը պատրաստվում է ոչ թե հերթական ընտրություններին, այլ մինչև արտահերթ ընտրությունները մի հեռու-անհայտ տեղ ապաստանելուն։ Թավշյա Հայաստանն այն երկիրն է, որտեղ վարչապետն ասում է` «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» և փորձում ժողովրդի իշխանությունը բաժանել իր ընտանիքի անդամների միջև...

Արթուր Մխիթարյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ