19 03 2019

Լուսինեն ինչո՞ւ ամենամոլի աղանդավոր դարձավ․ «Հրապարակ»

Լուսինեն ինչո՞ւ ամենամոլի աղանդավոր դարձավ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մի բան չեմ կարողանում մոռանալ։ Բացարձակ արժեքի հաղորդման շրջանակներում հարցազրույց էր Լուսինե Բադալյանի հետ։ Հարցազրույցի մի հատված այնպես է մեխվել ուղեղումս, որ 4-5 տարի է անցել, բայց այսօրվա պես հիշում եմ։ Ասում էր․Ինձ համար աղանդավորը և կուսակցականը նույնն են։  Մարդը գտնվում է մոլորության մեջ, բայց ինքը վստահ է, որ ինքը ճիշտ ճանապարհի վրա է։ Կուսակցականը իր շահի համար է, նույնն էլ աղանդավորն է․․․

Ու մի քանի անգամ կրկնում էր՝ կուսակցությունն ու աղանդավորությունը նույնն են։ Խնդրում էր, որ դրա համար ոչ մեկը չնեղանա իրենից՝ ոչ կուսակցական ընկերները, ոչ շրջապատը։

Կուզեի իմանալ՝ Լուսինեն ինչու՞ աղանդավոր դարձավ։ Աղանդավոր այն առումով, որ, ինչպես ինքն էր ասում, կուսակցականությունն ու աղանդավորությունը նույն բանն են։ Միայն խնդրում եմ ժողովուրդ բառը չշահարկվի։ Ժողովուրդ բառը մաստակ է դարձել, ով առավոտ շուտ արթնանում, նրա անունից է խոսում։

Չնայած ինքն իր պատճառաբանությունն արել է՝ շահի համար, այնուամենայնիվ հետաքրքիր է լսել։

Ինչպե՞ս ստացվեց, որ կուսակցության ընտրյալը դարձավ․  այսինքն ԱԺ-ում պատգամավոր՝  «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով։ Ընտրյալներն են համամասնականով առաջադրվում։

Դա էլ մի կողմ թողնենք։ Ու էլի հազար բան, որ ասել և լրիվ հակառակն է անում։ Նման դեպքում մարդը « գայլի սիրտ կերած պիտի լինի», որ բոլոր լրատվամիջոցներն անտեսելով,  ասի․

«Եթե ուզում եք ճշտել որևէ տեղեկության իսկություն , որը ձեզ հուզել կամ հետաքրքրել է, նայեք, օրինակ, Armtimes.com կայքում․․․ »Գուցե ասեր՝ եթե ուզում եք մի լուր իմանալ՝ զանգեք միայն Աննային։Սա արդեն ամենամոլի աղանդավորությունն է կամ կուսակցականությունը։ Ինչպես պատգամավորուհին էր ասում՝ երկուսն էլ նույն բանն են»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ