26 10 2023

Տեսնում ենք՝ ինչպես են արևմտյան ԶԼՄ-ները պաշտոնական Երևանից պոկում սադրիչ հարցերի պատասխաններ



ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում ՀԱԿՊ-ի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին:

«Մենք տեսնում ենք՝ ինչպես են արևմտյան ԶԼՄ-ները պաշտոնական Երևանի ներկայացուցիչներից պոկում սադրիչ հարցերի պատասխաններ: Մենք տեսնում ենք, որ այդ հարցերն ուղղված են Մոսկվայի և Երևանի միջև բազմաշերտ կապերի վնասմանը: Ցավոք, ներկայիս հայաստանյան իրականությունում նման սադրանքներն աշխատում են: Գիտեք՝ մեզ էլ են հաճախ սադրիչ հարցեր տալիս, բայց մենք նախընտրում ենք պատասխանել, որ Հայաստանի հետ հարաբերություններում առկա հարցերը նախընտրում ենք լուծել երկկողմ խողովակներով: Մենք պարարտ հող չենք ստեղծում նրա համար, որ այդ սադրանքի բացիլը զարգանա»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝  լրագրողի նշած հարցազրույցում փորձել է արվել նվազեցնել ՌԴ-ի հետ Հայաստան կապի, Հայաստանի անվտանգության ապահովման գործում ռուս զինծառայողների դերակատարության նշանակությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ