Մոսկվան Երևանի հետ ուղղակիորեն կհստակեցնի Փաշինյանի խոսքերը ՝ «անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու» անհրաժեշտության մասին: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Կրեմլը հակված չէ Wall Street Journal-ը ընկալել որպես սկզբնաղբյուր, ուստի պետք է հստակ հասկանալ, թե կոնկրետ ինչի մասին է խոսել Հայաստանի վարչապետը: Ռուսաստանն և Հայաստանն հարիր չէ թերթերի միջոցով շփվելը, առավել ևս Wall Street Journal-ի։ Այդ պատճառով մենք շարունակում ենք զրույցը, երկխոսությունը մեր հայ ընկերների հետ և շարունակելու ենք դա անել, մենք ունենք շատ ընդարձակ օրակարգ»։
Հիշեցնենք, որ նախօրեին Փաշինյանն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանին հանգեցրել են անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտության որոշմանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը