24 10 2023

Արցախում տեղի ունեցածը բնական աղետ չէր, կան մեղավորներ՝ Ադրբեջանի և ՀՀ իշխանություններ. Մամիջանյան



Արցախում տեղի ունեցածի պատասխանատուները Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններն են: ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«2018-ին ՀՀ ինքնիշխան տարածքն ամբողջապես գտնվում էր Հայաստանի վերահսկողության ներքո, այս պահի դրությամբ առնվազն 150 քառակուսի կիլոմետր տարածք վերահսկվում է Ադրբեջանի կողմից, Արցախի տարածքը 12 հազար քառակուսի կիլոմետրից ավելի էր, հիմա` զրո։ ՀՀ պետական պարտքը 6,8 միլիարդ դոլար էր 2018-ին, հիմա11,3-ի շրջակայքում է: 2018-ին Հայաստանում կար զրո քաղբանտարկյալ, իսկ հիմա` 40-ից ավելի», - նշեց Մամիջանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ