Հոկտեմբերի 20-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
ՌԴ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ այդ երկրների արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր, տարածաշրջանային և միջազգային օրակարգեր։
Ճշգրտվել են «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեության մոտեցումները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը