20 10 2023

Եթե դուք կամ որևէ մեկը, ընկած ուրիշ մեղավոր ա ման գալիս, Նիկոլի խաղ խաղացող ա. Սևակ Հակոբյան

Եթե դուք կամ որևէ մեկը, ընկած ուրիշ մեղավոր ա ման գալիս, Նիկոլի խաղ խաղացող ա. Սևակ Հակոբյան

Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կարելի էր, իհարկե, Արցախի ներկայացչության մոտ այսօր տեղի ունեցածը բնորոշել անհասկանալի, եթե.

Եթե մեր արցախցի եղբայրները, գաղթած ղեկավարները, մյուս բոլորը, գիշեր-ցերեկ ՀՀ կառավարության շենքի մոտից տեղ գնացած չլինեին, թիվ մեկ մեղավորից պահանջելուց լինեին իրենց հայրենիքը, տները, հողերը, պատասխա՛ն։ Վերջ ի վերջո, նա՛ է և միակ հայ ղեկավարն է, որը հայկական Արցախ պետությունը ճանաչել և նվիրել է թուրքին:

Բայց ոչ, 20 օր ոչինչ չարածները, մյուս ոչինչ չարածներից պատասխան են պահանջում, թե բա՝ խի՞ չես ցավակցել, էդ ի՞նչ թուղթ ես ստորագրել։ Նիկոլի անունը, ո՛չ նրանք տվեցին, ո՛չ նրանք:

Էսքանից հետո էլ զարմանում ենք, թե ոնց այսօրվան հասանք ազգովի: Այ սենց, այ հենց սենց՝ նիկոլավարի, արայիկավարի, այս սաղ էղածն էլ ձեզ ու մեզ խելքի չբերեց:

Մի անգամ էլ ասում, այս չտեսնված խայտառակության միակ գլխավոր մեղավորը ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ա, ով բանտում չէ, փախած չէ, իր տեղում նստած՝ խնդում ա ձեզ վրա։ Ու եթե դուք կամ որևէ մեկը, ընկած ուրիշ մեղավոր ա ման գալիս, կամ նրա անունը չի տալիս, նրանից բան չի պահանջում, Նիկոլի խաղ խաղացող ա:

Մի նայեք, էլի, հայտնվել են դեմքեր, որոնք անգամ Նիկոլի սիրած թեզերն են ասում՝ թող արցախի մեծահարուստները իրենց դղյակները տան քյասիբ ժողովուրդը տեղավորվի, կռված տղերքը սադիկներում են քնում... Արա, այ ընկեր, եքյա տուն-տեղ, հայրենիքդ նվիրել են թշնամուն, դու ստեղ եկել տեղավորվելու տե՞ղ ես ման գալիս, էն էլ ոչ հիմնական պատասխանատուից, այլ ինչ-որ ուրիշների՞ց։ Իսկ տուն ու տեղդ չե՞ս պատրաստվում ուզես, քո՛նը, քո՛ սեփականը: Պետք չէ՞։

Նստած վրեքներդ խնդում ա»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ