19 10 2023

Գնում ենք մի ճանապարհով, որ ոչնչացնում ենք ներկայիս լավ թե վատ անվտանգային համակարգը՝ այլընտրանք չունենալով. քաղաքագետ



«Մենք հիմա գնում ենք մի ճանապարհով, որ ոչնչացնում ենք ներկայիս լավ թե վատ անվտանգային համակարգը՝ այլընտրանք չունենալով: ՀՀ ցանկացած իշխանություն Հայաստանի գոյությունը կասկածի տակ դնելու համար երկու սխալ կարող էր անել՝ Արցախը հանձնել Ադրբեջանին և ոչնչացնել ՌԴ-ի հետ մեր փոխհարաբերությունը.. այս իշխանությունը սա անում է ՝ այլընտրանք չունենալով»,- «Հայաստանը՝ իբրև մեծ «անկլավ»» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

«Արցախի հարցը բաց պահելու համար պետք է Հայաստանի հարցը բաց պահել և պահպանել ՀՀ գոյությունը»,-ընդգծեց Բենիամին Մաթևոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ