18 10 2023

Ֆեյք մարդիկ Հ1-ի եթերում կամ իշխանությունը «օստապբենդերների» հույսին․ Վահե Սարգսյան

Ֆեյք մարդիկ Հ1-ի եթերում կամ իշխանությունը «օստապբենդերների» հույսին․ Վահե Սարգսյան

Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ֆեյք մարդիկ Հ1-ի եթերում կամ իշխանությունը «օստապբենդերների» հույսին։
Եվ այդպես` կետերով.
1. Գոռ Ամատունի ներկայացող սույն ավանտյուրիստի իսկական անուն ֊ ազգանունն իրականում բոլորովին այլ է, ինչպես ինքը։ Իրականում սա Երեւանի Մալաթիա շրջանից շարքային Սադոյան Արարատն է, իսկ թե ինչու է անունը փոխել` բոլորովին այլ թեմա է։
2. Սույն Գոռ Ամատունի ներկայացողը երբևէ որևէ պատերազմի չի մասնակցել, բայց առանց ամոթի նիկոլավարի ասում է` իմ ջոկատով կռվել եմ։ Մեծագույն անբարոյականություն։
3. Սա ոչ մի կրթություն չունի, նույնիսկ նորմալ դպրոց չի գնացել (ի դեպ, նաև պարբերաբար փոխելով դպրոցները), էլ ուր մնաց բարձրագույն կրթություն ունենար։ Բայց արի ու տես, որ Սադոյան Արարատը ոչ միայն կերպափոխվել է Գոռ Ամատունու, այլև, ոչ ավել, ոչ պակաս, ներկայանում է իբրև ռազմական փորձագետ։ Տեսնես սրան ճանաչողները ինչքա՞ն են զվարճանում սրա եթերները տեսնելիս։
4. Վերջերս սոցիալական էջերից մեկում մի սլավոնական ազգության աղջիկ գրել էր` «սա ի՞նչ Գոռ Ամատունի, ես իրեն ողջ կյանքս ճանաչում եմ որպես Իգոր Ուգոլնիկով»։ Որոշ ժամանակ անց այդ մեկնաբանությունը ջնջեց։ Աստված գիտի, թե էլ տարբեր տեղերում քանի անունով է ներկայացել այս 《հզոր》 անձնավորությունը։
5. Իր արկածների աշխարհագրությունը լայն է. Բելառուս, Իսպանիա, Լատինական Ամերիկա։ Երկար տարիներով թափառելով ու տարբեր տեղեր կասկածելի գործարքներ անելով` նա ենթադրում է, որ կարող է նորովի ներկայանալ Հայաստանում և ապուշացնել հայ հեռուստադիտողին։
Ի դեպ, մեկը նույն սոցիալական ցանցերում գրել էր, որ իրեն պարբերաբար հարցնում են Իսպանիայում այսպիսի հայտնի հարուստ մարդ կա թե ոչ, սակայն նա որքան փնտրել է, այդուհանդերձ, այդպիսի հայտնի հարուստ հայ Իսպանիայում ոչ մեկին հայտնի չէ։
6. Նա ոչ մի արտադրություն չունի։ Սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր գրել էին, որ նա այլ երկրներում (հիշատակվում է, օրինակ, Բելառուսը) ինչ-որ աղջիկների, տարեց կանանց, տատիկների է խաբել, նույնիսկ օգտատերերից մարդիկ կային, որոնք պնդում էին, որ նա հակաօրինական բաներ է արել, գողություն եւ այլն, ինչ-որ դրսում սրանից ֊ նրանից փող կպցնելով ինչ֊որ կաֆե է աշխատացրել։ Ընդամենը։
Բայց սույն 《դուռակը》հայ ժողովրդին օրը ցերեկով խաբում է` ասում, թե, իբր, էնպիսի զենքեր է արտադրում, որ ռուսն ու ուկրաինացին չունեն, իսկ Իսրայելը նախանձում է։
Տեր Աստված, օգնիր այս գժանոցին։
7. Սոցիալական ցանցերով սույն արարածը եթեր է մտնում ու սկսում դուրս տալ տիեզերական մասշտաբի հիմարություններ, կարծիք հայտնելով երևույթներից, որից ընդհանրապես տեղյակ չէ, սկսած «Իսկանդեր» հրթիռներից մինչեւ աշխարհաքաղաքական կենտրոնների իրական նպատակներ։
Հիշեցինք հայտնի Օստապ Բենդերին, ով շախմատ խաղալ չգիտեր, շախմատից բան չէր հասկանում, բայց շախմատի մասին լեկցիա էր կարդում, իսկ շախմատ խաղալիս սկսում խաբել ու բլեֆ անել։
Դե, էլ չխոսեմ Հ1֊ի մասին. բայց դուք այդ ի՞նչ աստիճանի բարոյական անկման եք հասել, որ կեղծ մարդկանց եք բերում ու 《բեսեդկայի》 մակարդակի հարցազրույց կազմակերպում մի ավանտյուրիստ անբարոյականի, մի 《Աբաջյանի պապիկ》֊2֊ի հետ, որն իր կապիկություններով էշի տեղ է դնում մի հինավուրց ժողովրդի։
Սիրելի քաղաքացիներ, քանի որ այդ Սադոյան Արարատը իր էջերից պարբերաբար ջնջում է իրեն ոչ հաճո տեղեկությունները, խնդրում ենք իր հերոսությունների մասին գրել մեր էջերում։ Մենք թույլ չենք տա, որ ինչ-որ պատահական մարդիկ մեր քաղաքացիներին խաբեն ու գցեն թյուրիմացության մեջ։ Հայ ժողովուրդը պետք է ճանաչի իր «հերոսներին», որպեսզի այս տեսակը չկարողանա խաբել մեր հայրենակիցներին։
Հ.Գ. Տպավորություն է` Հ1֊ն արդեն գոյություն ունի մի բանի համար` պեղել և մեյդան բերել ազգի խաբեբա֊անբարոյականներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ