17 10 2023

Դատարան է ներկայացվել Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու միջնորդություն․ «5-րդ ալիք»



Մանրամասներ մի գործից, որ պայթեց հանուն Արցախի կազմակերպված փողոցային ակցիաների օրերին: Քննչական կոմիտեն երկրորդ նախագահի որդու՝ Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Միջնորդությունը նորից մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին:

Լևոն Քոչարյանի փաստաբանական թիմն արդեն մի անգամ ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել այդ դատավորին՝ քաղաքականացված լինելու, հարցազրույցներում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ակնհայտ բացասական վերաբերմունք արտահայտելու հիմնավորմամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ