Վրաստանի նախագահը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջեւ հուլիսի 12-13-ը տեղի ունեցած զինված հակամարտության կապակցությամբ: Այս մասին, Interpressnews-ի հաղորդմամբ, ասվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունում։
«Այսօր, երբ մենք բոլորս միասին պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ, միջազգային համերաշխությունը եւ համաշխարհային կայունության պահպանումը հսկայական նշանակություն ունեն: Խաղաղությունն ու անվտանգությունը մեր տարածաշրջանում կարեւոր են ինչպես Վրաստանի, այնպես էլ մեր բարեկամների ու գործընկերների` Ադրբեջանի եւ Հայաստանի հետագա զարգացման համար:
Վրաստանի նախագահը հույս է հայտնում, որ անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն ժամանակին եւ իրավիճակի հետագա լարումը կկանխվի խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասված է հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը